June 5, 2023

Պատասխան անպատասխանատու հերհյուրանքների։ Հո՞ երթաս ՀՅԴ։

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մի զավեշտալի բայց եւ ցավալի երեւույթի մասին տեղեկացնել:

Բնականաբար մենք կողջունենք և կարող ենք բոլորով միասին Սփյուռքում կազմակերպվել և աշխատել համատեղ ու համերաշխ հանուն մեր համայնքային և համահայկական նպատակների։ Բայց դրա համար հարկավոր է նախ ինչպես իրանական թևավոր խոսքն է ասում, Դաշնակցությունը "սատանայի իշից ցած իջնի" ու տեսանյութում Լեոյի նշածթերությունները սրբագրի, ինքնամաքրվի տարիների կուտակված արմատներից և իր կարելիությունները գործի դնի ի նպաստ հայության։Կարո Հակոբյան

Posted by Garo Hakopian on Monday, June 29, 2020

Վերջերս Իրանահայ կյանքում դաշնակցականները ձեռք ու ոտքի են ընկել եւ հողը ոտքերի տակ կորցնելով  սկսել են տարածել կեղծ լուրեր, ապատեղեկատվություն զրպարտություն եւ այնպիսի բաներ որ կարելի է անվանել նույնիսկ մատնություն, ուզում եմ անդրադառնալ դրանցից մեկին  ուր ոմն Արշավիր երեւի կեղծ անվամբ դաշնակցական մեկը իր անտաշ լեզվով մի շարք մարդկանց շարքում (որոնց անունը չի նշում ), սակայն   նշում է հենց  իմ եւ մեկ այլ անուն հազար ու մի մեղադրանքներով:

Բնականաբար մենք կողջունենք և կարող ենք բոլորով միասին Սփյուռքում կազմակերպվել և աշխատել համատեղ ու համերաշխ հանուն մեր համայնքային և համահայկական նպատակների։
Բայց դրա համար հարկավոր է նախ ինչպես իրանական թևավոր խոսքն է ասում, Դաշնակցությունը “սատանայի իշից ցած իջնի” ու տեսանյութում Լեոյի նշածթերությունները սրբագրի, ինքնամաքրվի տարիների կուտակված արմատներից և իր կարելիությունները գործի դնի ի նպաստ հայության։
Կարո Հակոբյան

Թավշյա հեղափոխությունը շատերի հաշիվներն է խառնել իրար, եւ ամենից շատ Դաշնակցության հաշիվները: Այս կուսակցության որդեգրած հակապետական քաղաքականության հետեւանքով նրա շարքերում այժմ տիրում է իսկական խուճապ, ՀՅԴ–ի վայ ղեկավարությունը չկարողանալով իր անդամներին տրամաբանական ընդունելի պատասխան տալ, իր վարած արկածախնդրական քաղաքականությունը, ինչպես նաեւ  ներքին խնդիրները պարտկելու համար, նորից եւ նորից դիմում է սադրանքների, ստի եւ ապատեղեկատվությունների:

Մարդկանց միտքը շեղելու  նպատակով այդ գրությունը գրված է անգրագետ պարսկերենով, իբր թե դա ոչ թե կուսակցության կողմից թելադրված գրություն է, այլ անդամների կողմից գրված եւ ինտերնետով տարածված տեսակետ:

Արդեն շատերը տեղյակ են, Վահիկ անունով փողոցային վարքագծով մեկի հիվանդագին մտքերը ուր նա իրանահայ գործարարին, ով աջակցում է Հայաստանի տնտեսությանը, ադրբենջանցի Սաֆարովյան  եղանակով սպառնում է գլուխը մարմնից ջոկել: Սրան զուգընթաց  դաշնակցության օրգան Ալիք թերթը իր հակահայաստանյան, հակապետական հոդվածներով ողողեց իր էջերը: Բնականաբար 2018–ի ժողովրդական  հեղափոխության աջակիցները Թեհրանում սկսեցին բացահայտել նրանց քայքայիչ գործունեությունը:

Ոտ ու գլուխ չունեցող այդ գրության մեջ մեջբերումներ է արվում Թուդե կուսակցության  եւ նրա նախկին ղեկավար Քիանուրիի մասին եւ ով զարմանք աշխատում ինձ կապել դրանց հետ: Մի բան որ աշխարհում ոչ մի կատարյալ սոսնձով  չհնարավոր չէ կպցնել ինձ: Սրանք մոռանում են բազմաթիվ հրապարակված փաստաթղթերը այն մասին որ հենց Բյուրոյի նախկին պատասխանատու Մարուխյանի գործակալ լինելը պարզվել է, եւ կամ Հրանտ Մարգարյանի խոստովանած անփառունակ «պարտիզանական» գործունեությունները:

Քիանուրի–Մարուխյան երկուսն էլ նույն արծաթդրամի երկու տարբեր երեսն են եղել, երկուսն էլ ձեզ փիշքեշ (նվեր), մանավանդ եթե նկատի ունենանք, որ հենց անցյալ շաբաթ նախկին խորհրդային միության 18 կոմունիստական կուսակցություններ ճիշտ ձեզ նման աջակցություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին: Ձեր այսօրվա միասնությունը բարով վայելեք:

Անճոռնի ու անգրագետ պարսկերենում կարդում ենք, որ իբր «ոչ ոք չի մոռացել Սուրեն Համբարչյանի եւ Կարո Հակոբյանի ղեկավարությամբ այս դաժան կազմակերպության   ոճրագործություններն ու սպանությունները, ովքեր դավադրության պարտությունից հետո ցրվեցին Ամերիկա եւ Շվեդիա)»:

هیچ کس کشتارها وجنایتهای این گروه خبیث تحت « رهبری» های سورن هامبارچیان و کاراپت (کارو) هاکوپیان را هنوز بیاد دارند، مامورانی که پس از شکست توطئه هایشان به  آمریکا و سوئد متواری شدند

 Իհարկե չի խոսվում թե ինչ կազմակերպության մասին է խոսքը, որ մենք էլ գուցե իմանանք:

 Այս մանկական թոթովանքները  պատկանում են  երգիծանքի ժանրին եւ հիվանդ մտքի ու  զառանցանքների արդյունք են:

Տարբեր մարդկանց բազմաթիվ հայհոյանքներ տալուց հետո նորից վերադառնում են մեզ ու գրում.

«Այնուհանդերձ մեր երկրի Իսլամական հանրապետության արտաքին քաղաքականությանը վնասելով երկու հարեւան երկրների հարաբերությունների վրա ազդում են, իրականության մեջ խառնվելով հարեւան երկրի ներքին գործերին մեր երկրի Իսլամական Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքականության հակառակ քայլեր են վերցնում:

گذشته از این  با خدشه وارد کردن بر سیاست خارجی کشورمان جمهوری اسلامی ایران، روابط دو کشور همسایه را تحت تاثیر قرار میدهند. و در حقیقت با دخالت در امور داخلی کشور همسایه، بر خلاف موازین  اساسی سیاست خارجی کشورمان ج. ا. ایرن گام بر میدارند

Մի կողմից ամաչում են Հայաստանի անունը տալ, իսկ մյուս կողմից արդեն պապից ավել  դառնում են կաթոլիկ): Այս վայ հեղինակը գլուխը դրել է ավազի տակ ու ինչ կարծում է իրեն չեն տեսնում: Ախր էդ դուք դաշնակներդ եք, որ ի լուր աշխարհի խառնվել եք Հայաստանի ներքին գործերին, հիմա եկել ու մեզ եք մեղադրում: Ամոթն էլ լավ բան է, այսքան ցինիկություն, որտեղի՞ց:

Որպես զարմանք եւ հիվանդ երեւակայության նմուշ բերեմ մի այլ մեջբերում. Կարդում ենք.

«Սրանց պիտի հարցնել ովքեր են Դավիթ Դավիթյանի նման երիտասարդների եւ ուրիշների սպանությունների հրահանգողները եւ հեղինակները Երեւանում,  լիբանանի Բեքայում եւ Սիրիայում:

 باید از اینان پرسید که آمر و عامل قتل جوانانی همچون داویت داویدیان در ایروان، وافراد دیگری در دره بقاء لبنان و سوریه چی کسانی و از همپالگی های کدام نهاد بوده اند.

Խոսքը ինչի՞ եւ ումերի՞ մասին է: Դուք միայն ջուրը պղտորում եք ձուկ բռնելու համար, բայց ձեզ չի հաջողվում:

Լավ կլինի նախ ձեր աչքի գերանը տեսնեք հետո ուրիշների աչքի փուշը:

 Իսկ վերջում էլ ավելացնում են որ իբր  փախստականներիս ճակատագիրը դաս պիտի լինի բոլորի համար:

Իհարկե ասեմ, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից զատ աշխարհում չկա մի երկիր ուր իմ մուտքը արգելված լինի, իսկ ես ի հեճուկս ձեզ հանգիստ եմ իմ ճակատագրով եւ նախկինի նման շատ շատերի հետ աշխատում եմ իմ ներդրումն ունենալ ի փառս մեր հայրենիքի եւ ժողովրդի:

Իրանի երիտասարդ սերունդը եւ նաեւ դաշնակցական երիտասարդները բնականաբար չգիտեն ու չեն լսել մեր մասին: Կարճ ասեմ որ ժամանակին գործել է «Հայ մշակութային կազմակերպությունը ”کانون فرهنگی ارمنی”, որը չի ունեցել կուսակցական եւ կրոնական պատկանելիություն, եղել է անկախ, ազատ հասարակական կազմակերպություն: Խմբագրել եմ այդ կազմակերպության օրգան «Նոր խոսք» պարբերականը: Մենք ո’չ կուրորեն հետեւել ենք մեկի թելադրանքին, եւ ոչ էլ մեր անդամներին ու համակիրներին ստիպել ենք լինել կույր հետեւորդներ: Այդ նույն ազատ եւ ազգային ու համամարդկային մտածողության շնչով տոգորված այսօր թե’ իրանում եւ թե’ Եվրոպայում ու Ամերիկայում եւ այլուր հայկական համայնքներում հարյուրավոր  իրանահայեր անձնվիրաբար ծառայում են իրենց ազգին: Նրանց նպատակն է եղել ու կա  ամենուր պաշտպանել հայկական համայնքների ազգային եւ մարդկային իրավունքները:

Իսկ 40 տարվա վաղեմիություն ունեցող հարցերը ծուռ հայելու մեջ ներկայացնելը  բոլորի եւ հատկապես ՀՅԴ դժգոհ երիտասարդների ուշադրությունը  հայ գործարարի մահվան սպառնալիքի կապակցությամբ  շեղելու նպատակ է հետապնդում:

Ժամանակները փոխվել են եւ ոչ ոք այլեւս կուրորեն չի հավատալու ոչ ձեր ազգասիրության, ո’չ ձեր ազգապահպանման ո’չ ձեր սոցիալիստականության եւ ո’չ էլ ձեր ցաղափար ունենալու մասին, սա է այսօրվա իրականությունը, այլեւս չեք կարող խաբել ո’չ ձեր անդամներին եւ ո’չ էլ հասարակությանը:

Պարտավոր եք ընդունել պայքարի քաղաքակիրթ եւ ընդունելի մեթոդները: Զոռբայությունների, հաշվեհարդարների, կեղծ մատնությունների ժամանակներն անցել են:   

Շարունակելով ասեմ, որ ի հեճուկս շատերի ձգտելով միշտ համայնքային ներքին կյանքի մեջ նվազեցնել հակասությունները եւ կոնֆլիկտները, միասնականության ոգով  15 տարի ղեկավարել եմ Շվեդիայի համայնքի կենտրոնական համադրող կենտրոնը, 11 տարի հրատարակել եմ Նոր հորիզոն հայերեն շվեդերեն պարբերականը: Իսկ այժմ արդեն 2003 թվականից գործում եմ որպես Եվրոպայի հայերի համագումարի պատասխանատու: Մեր մասին ավելի լավ իմանալու համար կարող եք հանգիստ  google–ով մեր անունը գրել եւ գտնել մեր կայքէջը:

Անտեղի ու անշնորհք հիմարությամբ խոսվում է այն մասին իբր թե մենք խաթարում ենք  Հայ–Իրանական հարաբերությունները, անտեղյակ որ օրինակ Եվրոպայի հայերի համագումարը եղել է այն եզակի կառույցը, որը Եվրոպական պառլամենտում մշակութային ցեղասպանության ցուցահանդեսում ներկայացրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մեր մշակութային կոթողների ոչնչացման պատկերները, իսկ Իրանում դրանք պահպանվել եւ վերանորոգվել են հենց պետական ծախսով:

Ավելի լավ է դուք մտածեք թե ինչու 130 տարուց հետո ազատ եւ արդար ընտրություններում ժողովուրդը ձեզ դուրս վռնդեց Ազգային Ժողովից, ավելի լավ է մտածեք թե ինչու Արցախի վերջին ընտրություններում արձանագրեցիք խայտառակ ամենամեծ պարտությունը: Ավելի լավ է մտածեք թե ինչու ձեր առաջնորդները 130 տարուց հետո դեռ այսօր էլ թռվռում են Վանեցյանների ու Ծառուկյանների նման դատարկամիտ մարդկանց  շուրջը եւ իրենց փրկությունը  տեսնում են նրանց ծառայելու մեջ:

Շատ չերկարացնեմ, դաշնակցության մասին ինչքան ասեք գրականություն կա, տոպրակներով, դրանցից մեկով ավարտում եմ իմ խոսքը:

Պատմաբան Լեոն գրում է.

«Այդ թշվառ հարցը (խոսքը Հայոց հարցի մասին է) վիժեց: Եվ եթե միլիոնավոր զոհեր տված հայ ժողովուրդը մի անգամ էլ անարգվեց, այս դարձյալ եւ դարձյալ Դաշնակցության մանկամիտ քաղաքականության պատճառով»:

Մի այլ տեղ շարունակում է. «Բայց հենց որ մի քիչ հանդարտվեց փոթորիկը, հենց որ հայ ժողովրդի գլուխը բարձրանալու հնար եղավ նորից, Դաշնակցությունը մոռացավ ամեն ինչ եւ էլի դարձավ հոխորտալից, մեծախոս, սանձարձակ: Այսպես էր նա. Իհարկե տանը միայն: Իսկ դրսում՝ հլու եւ հպատակ թուրք փաշաներին՝ նրանց կամակատար փոքրավորներ»:

Բնականաբար մենք կողջունենք եւ կարող ենք բոլորով միասին Սփյիւռքում կազմակերպվել եւ աշխատել համատեղ ու համերաշխ՝ հանուն մեր համայնքային եւ համազգային նպատակների: Բաց դրա համար հարկավոր է նախ ինչպես իրանական թեւավոր խոսքն է ասում Դաշնակցությունը «սատանայի իշից ցած իջնի» ու Լեոյի նշած թերությունները սրբագրի,  ինքնամաքրվի տարիների կուտակված արատներից եւ իր կարելիությունները գործի դնի ի նպաստ հայության:

Շնորհակալություն

Առողջ մնացեք:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4