July 4, 2020

Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ. վարչապետը՝ սահմանադրական փոփոխությունների առիթով

Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդունվեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն»,- մանրամասնել է վարչապետը եւ հավելել.

«Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը՝ 89 կողմ ձայներով։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4