July 4, 2020

ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿԵԼ

Երեկ «Ազգ-ը» տեղեկացրել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարած նիստի մասին, որտեղ քննարկվել է «1915-ի դեպքերը թուրքական պետության դեմ որպես գործիք օգտագործող հայկական լոբբիի և դրանք շահարկող երկրների գործողությունները» կանխելու հարցը։ Հունիսի 15-ին իսրայելական «Jerusalem Post-ն» էլ գրել էր, որ Թուրքիան պատրաստվում է գրավել Հունաստանն ու Հայաստանը։ Այդ մասին տեղեկացրել էր «sabithaber.com-ը», որից արտատպել է Կ․ Պոլսո «Հայ Թերթ» կալքէջը։ Թուրքական կայքն ընդամենը կցկտուր տեղեկություններ է հայտնել «Jerusalem Post-ի» հոդվածի վերաբերյալ, որովհետև իր առջև նպատակ է դրել ոչ թե ներկայացնելու դրա բովանդակությունը, այլ հոդվածի համար դատապարտելու իսրայելական թերթին, մեղադրելով «Թուրքիայի հանդեպ լկտիություն ցուցաբերելու» մեջ։ Ահա թե ինչ է գրել «sabithaber.com-ը»․

«Իսրայելական թերթը, որ պնդում էր Սիրիայում ակտիվ գործողություններ ծավալող թուրքական զորքերին դեպի Հայաստանի և Հունաստանի սահմաններ շարժելու Թուրքիայի ձեռնարկման մասին, շրջանառության մեջ դրեց նաև դրանց այս երկրների սահմաններում ակտիվացման կեղծիքը։ Ըստ վերոհիշյալ թերթի հոդվածի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ պատրաստվել է ռազմական գործողությունների ծրագիր, նպատակամղված Հունաստանի և Հայաստանի օկուպացմանը»։

Ի դեպ, համանման տեղեկություն հունիսի 17-ին հաղորդել է նաև Շվեդական «Nordic Monitor» կայքը, նշելով որ Հայաստանի դեմ նախատեսվող ռազմական գործողությունները իրականացվելու են «Ալթայ» պալմանական անունով, իսկ Հունաստանի դեմ՝ «Չաքա բեյ»։ Քանի որ «Nordic Monito-ի« հրապարակմանն արդեն անդրադարձել են Հայաստանի հանրային ռադիոն և «ermenıhaber.am» կայքը, ուստի կրկնությունից խուսափելու համար նպատակահարմար ենք գտնում ավելացնել միայն, որ Հայաստանին ուղղված ծրագիրը մշակվել է 2000 թ․ օգոստոսի 15-ին, իսկ Հունաստանինը՝ 2014-ի հունիսի 13-ին

Հ․ Չաքրյան

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4