November 29, 2020

Ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է։

Ինչ որ տեղ,

ինչ որ բան սխալ է։

Վիլիամ Սարոյան

            Պարզ չէ, սակայն կարելի է ենթադրել, որ գրողի մոտ նման հարցադրումը առաջ է եկել, հայ ժողովուրդին՝ որպես առեղծված հասկանալու մտորումների ընթացքում: Իրոք, մի րոպե կանգ առնենք և մտածենք, ինչո՞ւ, այդ ինչպե՞ս եղավ, որ հայ ժողովուրդը միշտ տանուլ տվեց, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքում միշտ պարտություններ կրեց, այն էլ հարաբերական խաղաղությունից ու անկախությունից հետո: Այդ ինչպե՞ս եղավ, որ հայ ժողովուրդը այդքան արհավիրքներից հետո, վերապրեց, հրաշքով՝ վերածնվեց․․․

            Որքան որ այս օրերին, որոշ անձինք, Սովետական ժամանակաշրջանը բռնության և գաղութային համարեն, սակայն անուրանալի փաստ է, որ իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանը, հայ ժողովուրդը, այդ տարիներին աննախադեպ զարգացում, աննախադեպ վերելք ապրեց, ընդ որում բոլոր բնագավառներում։ Պետք չէ դրանք թվարկել, ցանկացողը կարող է այն իմանալ, այստեղ ամբողջովին էլ նպատակը այն չէ, չցանկացողներին և ընթերցողին, փաստերով, կամ՝ թվերով ծանրաբեռնել։ Բավ է ասել, որ Արցախի պարտադրված պատերազմում՝ փայլուն հաղթանակը և անկախության վերջին տարիների օրինակներըը, առանց որևէ ավելորդ մեկնաբանությունների, դրա վառ ապացույցն են։

            Այո, ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է։ Դրա ապացույցը՝ վերջին շաբաթների քաղաքական ճգնաժամն ու ինքնաոչնչացման գաղջ մթնոլորտի առկայությունն է՝ Հայաստանում․․․

            Այս օրերին նկատում ենք, որ երկրի նախկին իշխանությունների հետ սերտ աճած՝ վերնախավի և նրանցից սերած՝ քաղաքական դաշտում ասպարեզ եկած բազմաթիվ կուսակցությունների լիդերների մոտ, որերորդ անգամ, այն էլ ասես հային հատուկ օրինագծով, դարձյալ գլուխ է բարձրացրել՝ իշխանամոլության հրեշը։ Փաստ է, որ նրանց է միացել ԱԺ-ի իբր թե՝ ընդդիմությունը, յուրաքանչյուրը իր քայքայիչ կարգախոսով և պետականության հիմքերը խարխլող գործունեությամբ։ Այո, նրանք՝ բոլորն էլ, հետմահու, իմաստնությունն ու հավակնությունն ունեն, որ միայն իրենց է տրված երկրի դեմ ծառացած բոլոր հարցերի լուծման ճիշտ ուղին կանխորոշելու կարողությունը և տեսլականը և որ միայն իրենք կարող են, (ինչպես գերմանացիք են ասում), «Կառքը ցեխաջրից հանել» Վերջին քսան տարիները, մեզ օրինակ։

            Այո, իսկապես՝ «Ի´նչ որ տեղ, ի´նչ որ բան սխալ է»։

            Մյուս կողմից այս օրերին սփյուռքում քիչ են լսվում վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին և հայրենի երիտասարդ իշխանությանը աջակցող ձայներ ու կոչեր։ Ժամանակն է, որ սփյուռքահայությունը կրկին անգամ, հրաժարվի ներկայիս իր կրավորական և սպասողական դիրքից և բոլոր մատչելի և իրագործելի միջոցներով, սատարի նրանց։ Քանզի, թե՝ դրսից և թե՝ ներսից, օրեցօր ավելի է սեղմվում աքցանը։

Սամվել Հովասափյան

Բեռլին, հունիս 2020

photo by pinterest.se

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4