November 30, 2020

Հայաստանի ինքնիշխանությունը Արեւելյան ԽԱՐԻԲԴԱՅԻ եւ Արեւմտյան ՍՑԻԼԼԱՅԻ արանքում

Հունական դիցաբանության մեջ խոսվում է երկու հրեշների՝ Սցիլլայի եւ Խարիբդայի մասին, որոնք ծովախորշերում խորտակում էին այդտեղից անցնող նավերը:
Որքան հիշում եմ հայ քաղաքական գործիչներից մեկը ժամանակին նամակով դիմում է Էնգելսին խնդրելով խորհուրդ տալ թե Հայաստանը ինչ քաղաքական ընթացք որդեգրի իր հարեւանների նկատմամբ, Էնգելսը պատասխանում է, որ Հայաստանը պիտի որդեգրի այնպիսի քաղաքականություն որ չխորտակվի ռուսական Խարիբդայի եւ թուրքական Սցիլլայի արանքում:

Հայաստանը իր պատմության ընթացքում դարեր շարունակ ենթարկվել է նման հակադիր հրեշների ճնշումներին: Իսկ Այսօր այդ հրեշները շատ շատ են:

Դժվար կարողանանք հիշել պատմական մի ժամանակաշրջան, երբ մեր պատմության քաղաքական այրերը ելնելով երկրի իսկական շահից հաջողված լինեն խորտակվելուց խուսափել եւ նավը հասցնել խաղաղ նավահանգիստ:

Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը թույլ չտալու կամ վերացնելու համար տարբեր միջոցներով պայքարում են մի կողմից ռուսական, թուրքական…, մյուս կողմից եվրոպական ու ամերիկյան իշխանական, իշխանամերձ կամ ոչ իշխանամերձ տարբեր հոսանքներ ու թեւեր:

ԲՀԿ կուսակցության երկու պատգամավորներ հանդիպել են ՌԴ դեսպանի հետ, իսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկը, Հայաստանի իշխանություններին կոչ է արել չճնշել ընդդիմությանը:

Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը եթե իսկապես լիներ ժողովրդական,  ՀՀԿ–ի նման գողապետական կուսակցությանը թույլ չէր տա խցկվելու իր շարքերի մեջ:

ներքին փոքր ու մեծ խարիբդաները եւ սցիլլաները, բոլորը, Քոչարյանից ու Սերժից սկսած մինչեւ Գագիկ Ծառուկյան աշխարհի տարբեր մասերից այսպես կոչված «տղա բերողներ են»:

 Իսկ մեզ մնում է միասնական ուժերով պաշտպանել հեղափոխությունն ու հեղափոխական արժեքները, խոհեմ եւ հավասարակշռված քաղաքականությամբ չեզոքացնել խարիբդաների եւ Սցիլլաների դավադիր մտադրությունները:

Կարո Հակոբյան 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4