July 4, 2020

Նիկոլ Փաշինյանը խոսեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդմանը:

Վարչապետը սկսեց սկզբից. նա հիշեցրեց, որ ԲՀԿ նախագահի հայտարարությանն իր մամուլի խոսնակն արձագանքնել էր՝ ասելով, որ կարծում է՝ Ծառուկյանը մտահոգված  է մի շարք քրեական գործերի ընթացքով:

Վարչապետն առաջարկեց վերհիշել վերջին 2 տարվա վիճակագրությունը: «2018 թվականի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր Կառավարության կազմում  էին, քրեական գործ էր հարուցվել ներկայումս ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր, հետո գործն ուղարկվել էր դատարան, հետո կայացվել էր մեղադրական դատավճիռ:

Խոսվում է Նվեր Ծառուկյանի՝ Ծառուկյանի որդու մասին: 2019 թվականի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ: Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա, փաստացի կասկածի շուրջ, որից հետո խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում՝ Ծաղկաձոր քաղաքի առանձնատանը: Այսինքն՝ սա առաջին դեպքը չէ»:

Վարչապետը մի շարք այլ գործեր էլ հիշեցրեց ու նշեց, որ մի քանի անգամ հայտարարել է, որ կոռուպցիոն գործերով իրավապահ մարմիններն էֆեկտիվ չեն գործում: Ասաց, որ կորոնավիրուսի շրջանում պաշտոնանկությունները ինչ-որ առոմով եղել են դրանց կուլմինացիան, պաշտոնանկությունների մեջ նաև որոշակի դեր է ունեցել այդ գործընթացը, երբ քննչական մարմնի որոշ օղակներում զգացել է՝ արհեստականորեն գործերն առաջ չեն գնում: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նախկին իշխանությունը քրեական գործերը միշտ օգտագործել է, որպեսզի այդ ուժերին պահի հսկողության տակ, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել: «Մեր իշխանությունը նման խնդիր չունի: Մեզ պետք չէ գնալ քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝ կարծում է, որ քննվում է Երրրոդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը: Ասաց՝ ի վերջո, ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում: 

Վարաչպետը նաև նշեց, որ համամիտ է այն քննադատությանը և ընդունում է, որ ՀՀԿ-ի ընտրակաշառքների համակարգը նույնպես չի բացահայտվել: Շեշտեց, որ այդ խնդիրը պետք է դնել իրավապահների առջև և այս գործի շրջանակում խորանալ այնքան, մինչև ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտվեն: Ասաց՝ կոռուպցիոն համակարգը մինչև իր վերջին ղազագրով պետք է այս հողից արմատախիլ անենք:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

1lure.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4