July 4, 2020

ԱԺ-ն կողմ քվեարկեց՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը

Ազգային ժողովի նախասրահում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու թույլտվություն տալու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցով պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը:

Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ միջնորդությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցում այդ քվեարկությանը:

Ավելի վաղ պատգամավորները 87 կողմ ձայներով կողմ էին քվեարկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությանը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4