January 28, 2021

ԷՐԴՈՂԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ, ԸՆԴԴԵՄ ՀԱՅԵՐԻ, ՔՐԴԵՐԻ, ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ, ԱՆԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ

Թուրքիայի ինքնահռչակ Սուլթան Էրդողանի նեո-օսմանյան հակումները բավականին վտանգավոր են դարձրել Մերձավոր Արևելքը և Հարավարևելյան Եվրոպան, հյուսիսային Աֆրիկան, և այդ թվում՝ Լիբանանը: Հյուսիսային Սիրիայի մի քանի արյունոտ միջամտություններից հետո, երբ նրա հազարավոր «մեհմետչիկներ» (թուրք զինվորներ) և վարձկաններ անհետացան «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի, Ռուսաստանի և սիրիական բանակի, ամերիկյան կոալիցիայի օդային և ցամաքային ավերիչ ստորաբաժանումների հարվածների ներքո, Էրդողանը որոշեց գրավել Լիբիան և Ալգեմի կղզիները նավթի և գազի հսկայական ռեսուրսների, նաև «իսլամական եղբայրության» երազներով: Ավելին, քանի որ Լիբանանը կառուցվում և բարգավաճում էր նաև շատ տաղանդավոր հայկական համայնքի, Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից, Էրդողանը դավադրաբար նախագծեց իրականացնել լիբանանահայ համայնքի քաղաքական և ռազմական հետախուզությունը: Նրանք նաև հայերին մեղադրեցին՝ սիրիաքների և ասորական «Սայֆո» ցեղասպանությունը վերակենդանացնելու համար, որոնք իրականացվել էին օսմանցիների կողմից, նաև Համաշխարհային Ա. Պատերազմի ընթացքում Լիբանանի սարսափելի շրջափակումը, երբ 250 հազար քրիստոնյաներ մահացան սովից։ Վերջերս գրքեր և կինոնկարներ պատրաստվեցին այն հանցագործությունների եւ ջարդերի մասին, որոնք Օսմանյան թուրքերը կազմակերպել էին Լիբանանում և Սիրիայում, որի արդյունքում 3 միլիոն մարդ զոհվել էր, իսկ հազարավոր ուրիշներ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո գաղթել էին Ամերիկաներ:

Էրդողանի Լիբանան կատարած վերջին այցից հետո, էթնիկ Թուրքմեն և Իսլամական Պետության կողմնակից (ԴԱԷՇ-իստ) իսլամական համայնքները ՝ Հյուսիսային Լիբանանում գտնվող Տրիպոլիում և Աքքարում, շատ ջերմ ընդունեցին նրան: Շուտով հիվանդանոցները, իսլամիստ քարոզչության մշակութային կենտրոնները, հակա-շիիթ՝ իրանական և սիրիական ռեժիմի դեմ քաղաքական և ռազմական ակտիվությունները նկատելի էին ամենուր: Վերոնշյալ երկրների և նրանց հետևորդների դեմ անցկացվող, հատկապես հակա-հայկական՝ Տրիպոլիի և Բեյրութի որոշ փողոցներով Թուրքիայի դրոշներով և կարգախոսներով ու մոտոցիկլետներով շրջագայող բազմամարդ ցույցերը թեժացան: Նույնիսկ որոշ միամիտ պաղեստինցիներ սկսեցին հավատալ Էրդողանի ստերին, որոնցից շատերը դարձել էին «իսլամական եղբայրության» կամ ISIS- ի անդամներ, գանձելու համար ամսական կենսաթոշակներ՝ հասարակական անկարգություններ և հանցագործություններ կատարելու և Լիբանանը ապակայունացնելու նպատակով, նախապատրաստելով ևս մեկ անգամ Լիբանանը դարձնելու Էդողանի նոր-օսմանիստական չարիքի կայսրության մի մասը:

Միայն վերջերս ՝ 2020 թվականի հունիսի 11-ին, Լիբանանի «Մարդինլի» համայնքի մի անդամ, որը երբեմն իրեն համարում է «քուրդ», երբեմն սուննի «թուրք» կամ լիբանանցի, սիրիացի նախկին բանտարկյալ մաֆիոզ, որը կոչվում է Մունիր Հասսուն, մի տեսանյութ հրապարակեց համացանցով և Ֆեյսբուքով, որում հարձակվում էր լիբանանահայ հեռուստատեսության հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանի վրա: Հունիսի 10-ի երեկոյան Նշանը հարցազրույց էր ունեցել հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար Ուիամ Ուահաբի հետ: Նրանք քննադատում էին Օսմանյան ոճրագործությունները Լիբանանում նաև Էրդողանին, որ վերածվում էր շատ վտանգավոր գործոնի արաբական աշխարհում: Հեռուստադիտողներից մեկի լկտի եւ հակահայ ցեղապաշտական արձագանքին ի տես՝ Նշանի բուռն պատասխանից հետո, արձագանքները շարունակվեցին երկրորդ օրը…։ Այս «անհայտ» թուրք «հայրենասերը» (որ ասաց, թե ինքը Լիբանանում «Մարդինլի» միության նախագահն է) ոչ միայն ամենակեղտոտ խոսքերով քննադատեց հայ հեռուստատեսային հաղորդավարին, այլև արդարացրեց թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը և «սպառնաց», որ անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կոտորածներ կատարելու են «անհավատ» հայերի դեմ: Հայ և քրիստոնյա առաջադեմ շրջանակները զայրացել էին այս վտանգավոր ակնարկներից՝ որոնք հաստատ, ինչպես միշտ, վճարված էին Լիբանանում Թուրքիայի դեսպանատան և հետախուզության կողմից, որոնք պաշտոնապես անամոթաբար «պաշտպանում էին» թուրքական «պատիվը», ինչպես նախկին ՆԳ նախարար Աշրաֆ Ռիֆին և նախկին պատգամավոր Միսբահ ալ-Ահդաբը: Հինգշաբթի օրը ՝ հունիսի 11-ին, երեկոյան ժամը 5-ին, նրանք թուրքական դրոշներով ցույց կատարեցին Արևմտյան Բեյրութի «Ալ-Ժադիդ» հեռուստաընկերության շենքի դիմաց՝ հերթական անգամ հայհոյելով Նշանին և հայերին՝ ամենակեղտոտ խոսքերով: Երեկոյան ՀՅԴ լիբանանահայ ազդեցիկ պատգամավոր Հակոբ Բագրատունյանը յայտարարեց, որ կապ հաստատել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, նախագահական պալատի հետ և մի խումբ փաստաբաններ այս վտանգավոր զարգացման առիթով հայց են ներկայացնելու դատարան՝ ընդդեմ «լիբանանցի» Մունիր Հասսունի եւ նրան զրկեն Լիբանանի քաղաքացիությունից, քանի որ նա իրեն համարում է Էրդողանի հետևորդ: Համենայնդեպս, հակառակ տնտեսական, քաղաքական եւ կորոնավիրուսային ճգնաժամային մթնոլորտին, լիբանանահայությունը երբեք չի հանգստանա եւ կշարունակի պայքարել ճշմարտության համար…

Հ.Գ.- Այս կապակցությամբ արդեն իսկ ստացել ենք զորակցության եւ համերաշխության մեծաթիվ նամակներ ամբողջ աշխարհի քրդերից։

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ

Բեյրութ

2020-06-13 00:32:35

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4