September 25, 2023

Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը

Քիչ առաջ Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվելով՝ ձեռքը դրած 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա: Արցախի չորրորդ նախագահը երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի: 

Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր, ստանձնելով իր լիազորությունները, Շուշիում՝  մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում, հատուկ նիստ է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման առթիվ: 

Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով լրագրողներ դահլիճում չկային, սակայն ապահովվում էր ուղիղ հեռարձակում Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններով, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա» և «ԱՐ» հեռուստաընկերություններով։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են հինգ քաղաքական  ուժեր: Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Հիմա նոր երազանքներ դնելու և իրականացնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ և անհավանական. Արցախի նորընտիր նախագահ

Խորհրդանշանական է, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում և հաղթական մայիսին: Այդ մասին երդմնակալությունից հետո հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:  

Նա նշեց, որ նվիրյալների կամքի ու ջանքի գնով մեզ հաջողվել է հասնել միասնական հայրենիք ունենալու մեծ երազանքին և 28 տարի պահպանել և զարգացնել այն, իսկ հիմա նոր երազանքներ դնելու և իրականացնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ և անհավանական:

«Հիմա ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական, քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի, ժողովրդի համար բարեկեցիկ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ, մեծ հայրենադարձություն իրականացնելու, հայոց միացյալ հայրենիքի համամարդկային և միջազգային դերակատարության և պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ, համազգային երազանքներ ունենալու ուղղությամբ:  

Երդվում եմ՝ մեզ երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը այս և մի շարք այլ երազանքներ կյանքի կոչելու ուղղությամբ»,- հայտարարեց Ա.Հարությունյանը: 

Արցախի նախագահը, դիմելով ՀՀ վարչապետին՝ հավաստիացրեց, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր հայրենիքին և պատրաստ է կիսել հայրենիքի առջև ծառացած բոլոր դժվարությունները: 

Նա վստահեցրեց, որ Արցախի ժողովրդի կողմից տրված քվեն հատուկ հանձնարարական է իրեն՝ իրականացնելու ժողովրդի հույսերը և իրականացնելու երկրի ընթացքը առավել լուսավոր ապագա:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.

*

4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4