June 1, 2020

ՉԵԽԻԱՅԻ ՍԵՆԱՏՆ ԷԼ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ սոցիալ-դեմոկրատ Միլան Շտեյխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Միլան Շտեյխը ներկայացնելով բանաձեւը, նշել է, որ սենատոր Միլուշե Հորսկայի հետ պատրաստել են եւ ներկայացրել մի փաստաթուղթ, որի նպատակն է ոչ միայն 2-րդ համաշխարհային պատերազմի, այլեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության դատապարտումը։

2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը արդեն նման մի բանաձեւ ընդունել էր, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։ Իհարկե, այս բանաձեւերն իրավական ուժ չունեն, սակայն կարող ենք փաստել, որ այսպիսով Չեխիայի խորհրդարանն ամբողջությամբ՝ իր երկու պալատներով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ դեռեւս Սենատի նախագահի պաշտոնում Միլան Շտեյխը այցելել էր, Հայաստան, ինչպես նա, այնպես էլ սենատի նախագահի տեղակալ Միլուշե Հորսկան նշել էին, որ Պատգամավորների պալատի ընդունումից հետո, Սենատն էլ պետք է դատապարտի Հայոց ցեղասպանության պատմական փաստը։

Հակոբ Ասատրյան

Պրահա

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4