September 24, 2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է Աշխատավորների օրը։

Արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու միակ միջոցը աշխատանքն է․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է Աշխատավորների օրը։

«Այսօր մենք նշում ենք աշխատավորների միջազգային օրը անսովոր մի իրավիճակում, որը ստիպում է մեզանից յուրաքանչյուրին՝ վերանայել մեր պատկերացումները աշխատանքի և աշխատանքային իրավունքների վերաբերյալ:

Երկու տարի առաջ՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց, որ աղքատության հաղթահարման ճանապարհին իր ուղենիշը լինելու է աշխատանքը: Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում վերանայում ենք մեր քաղաքականությունն ու բոլոր ծրագրերը՝ աշխատանքը աստիճանաբար դարձնելով սոցիալական աջակցության շղթայի մի մաս:

Մենք համոզված ենք, որ արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը աշխատանքն է:

Այս օրերին հաճախ հնչող «չգրանցված աշխատող» արտահայտությունը բնորոշում է չպաշտպանված աշխատանքային իրավունքները: Արտակարգ դրությամբ պայմանավորված և աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ վերանայվեց աշխատանքի տեսչություն չունենալու՝ տարիներ առաջ կայացված որոշումը: Նախապատրաստեցինք և ԱԺ ներկայացրինք «Աշխատանքային օրենսգրքում» մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում հավելյալ լիազորություններ են սահմանվում նաև տեսչական մարմնին, որն այս տարվանից մասամբ, իսկ մյուս տարվանից լիարժեք պետական վերահսկողություն կիրականացնի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

Մենք շատ անելիքներ ունենք աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների և գործատուների, այդպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից:

Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատավորների տոնի կապակցությամբ, և շնորհակալություն հայտնում արհմիություններին և աշխատանքային իրավունքների բոլոր պաշտպաններին»,- նշել է Բաթոյանը:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4