June 5, 2023

Բաթոյանին առաջարկել եմ աշխատանքային իրավունքների խախտումների արագ ազդարարման համակարգ ստեղծել․ ԱԺ փոխխոսնակ

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․

«Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։

Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։

Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաև, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն։

Այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկեցի աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանիմ ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։

Որոշ ուսումնասիրությունից հետո այդ ուղղությամբ կլինեն նաև կոնկրետ քայլեր»։

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4