June 1, 2020

Հայաստանն ու երկրի խորհրդանշան Արարատ լեռը՝ ԱՄՆ պետքարտուղարության ամսագրի շապիկին. statemag.state.gov

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ամսագրի շապիկն այս անգամ զարդարել են Հայաստանն ու երկրի խորհրդանշանը՝ Արարատ լեռը: Ամերիկյան statemag.state.gov հանդեսն անդրադարձել է Հայաստանին՝ հրապարակելով ծավալուն հոդված մեր երկրի մասին:  

Հոդվածի հեղինակ Լիա Միլլերը Հայաստանը նկարագրել է որպես հինավուրց երկիր՝ իր դարավոր հարուստ պատմությամբ:

«Այս երկիրը կարող է հպարտանալ իր՝ աշխարհում ամենահին խաղողի այգիներով, վառ ու համեղ խոհանոցով, լեգենդար հյուրասիրությամբ, տեսարժան ու գեղեցիկ բնապատկերներով ու միջազգայնորեն ճանաչված կենսաբազմազանությամբ»:

Ամերիկյան պարբերականը գրում է, որ Forbes-ն ու Condé Nast Traveler հեղինակավոր հանդեսները բազմիցս անդրադարձել են Հայաստանին ու երկիրն ընդգրկել աշխարհում ճանապարհորդության լավագույն վայրերի ցանկում: Իսկ National Geographic’s-ը Հայաստանը վերջերս ընդգրկել է «Զիլ երկրների» շարքում:

ԱՄՆ պետքարտուղարության ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դարավոր պատմությանը, որը գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, երկրի մշակույթն ավելի դինամիկ, բացառիկ ու գունեղ է դարձրել:

Առանձնահատուկ անդրադարձ է եղել Արարատ լեռանը կամ Մասիսին, ինչպես գրում է հանդեսը՝ այն անվանելով երկրի ազգային խորհրդանշան: Եվ թեպետ լեռն այժմ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, Արարատը հավերժ մնում է հայերի սրտերում՝ որպես մշակութային ու պատմական հպարտության աղբյուր:

Հանդեսն անդրադարձել է նաև Հայաստանում արհեստագործական հմտություններին, հայերի հանրահայտ հյուրասիրությանը, հայկական համեղ խոհանոցին, ինչպես նաև հայերի համար համազգային խաղ դարձած շախմատին:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4