September 18, 2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բանականության սահմանից այն կողմ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

«…Թուրքերը սպանում էին ոչ միայն հայերին, մշակույթի ու գիտության գործիչներին, հայ մտավորականներին, ովքեր՝ ունեւոր, հարուստ թե աղքատ, լիարժեք կրթություն էին ստացել ոչ միայն տեղերում՝ իրենց ծննդավայրերում, այլեւ եվրոպական հայտնի համալսարաններում, այլեւ ոչնչացնում նրանց գործերը, ավերում ու կործանում այն ամենը, ինչ հայկական էր ու հայկական ծագում ուներ։ Հայկական եկեղեցիներն ու հուշարձանները պայթեցվում էին, տաճարները վերածվում՝ մզկիթների ու իջեւանատների, գերեզմանները՝ դաշտերի, հայկական թաղամասերը վերաբնակեցնում քրդերով ու թուրքերով եւ անվանափոխում դրանք։ Մինչ 1960 թ. թուրքական քաղաքականությունը Թուրքիայի տարածքում հայերի գոյության վկայությունների վերացման խնդիրը լուծելն էր, եւ միայն 1960-ական թթ. գիտնականները հնարավորություն ստացան հայկական հոգեւոր ժառանգության հուշարձանների գրանցման ու փրկության հարց բարձրացնել։ Այս խնդիրն զբաղեցնում էր եւ է՛ ոչ միայն հայ գիտնականներին, այլեւ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, քանի որ մշակութային ժառանգությունը սահմաններ չի ճանաչում եւ համամարդկային արժեք է, ինչը չի տեղավորվում բարբարոսական քաղաքականություն վարող մանր ուղեղներում»։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4