September 30, 2022

Ոչ միայն երկարաձգվում է ռազմաբազայի ժամկետը, այլև ընդլայնվում է դրա գործունեության ոլորտը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած համատեղ ասուլիսում անդրադարձավ երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերին՝ ընդգծելով դրանց կարևորությունը։
«Մեր միջև իսկապես ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են, և դա են պահանջում Հայաստանի իրական, ազգային և պետական շահերը, հուսով եմ՝ նաև Ռուսաստանի»,– հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Կողմերի միջև ստորագրված փաստաթղթերից Սերժ Սարգսյանն առանձնացրեց Հայաստանում նոր ԱԷԿ–ի կառուցման մասին համաձայնագիրն ու Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետի երկարաձգման մասին պայմանագիրը։
«Այս արձանագրությամբ ոչ միայն երկարաձգվում է ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետը, այլև ընդլայնվում է դրա գործունեության ոլորտն ու մեծանում դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության շրջանակը»,– նշեց Սերժ Սարգսյանը։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4