June 4, 2020

Պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու փոխհատուցում վճարել. İHD. Ermenihaber

Թուրքիայում մեծ հեղինակություն ունեցող Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարել՝ գրում է Ermenihaber-ը:

İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915 թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեստագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին: Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահեղությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով, և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։

Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում՝

Ցեղասպանությունը պետք է ճանաչել։ Աշխարհասփյուռ հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։ Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել։ Ուստի կրկնում ենք մեր պահանջը․

Ցեղասպանությունը ճանաչի՛ր, ներողությո՛ւն խնդրիր, փոխհատուցի՛ր»,- ասված է հայտարարության մեջ։ Հեղինակ`Մարի Կոստանյան

:լըրէրղամ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4