September 18, 2021

Շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին ընտրությունները ավարտին հասցնելու կապակցությամբ:

«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նոր նախագահ. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 հազար 860 մարդ, կամ ընտրողների 88%-ը: Նախագահի մյուս թեկնածուի՝ Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5428 մարդ, կամ ընտրողների 12%-ը, տեղեկացրեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Արցախում ընտրական իրավունք ունի 104 հազար 777 ընտրող: Քվեարկությանը մասնակցել է 47 հազար 165 քաղաքացի, կամ 45%:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4