September 18, 2021

Պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է՝ թափանցիկ միջոցներով․ Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարությունների ժամին անդրադարձել է պետական համակարգում աշխատողների պարգևավճարների ու վարձատրության մասին հանրային տիրույթում պարբերաբար վերսկսվող խոսակցություններին:

Լենա Նազարյանը նշեց որ  ԱԺ աշխատակազմի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների ապրիլից-հունիս ամիսների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին։ Ասաց, որ կառավարությունում նույնպես եղել են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության կրճատումներ, որոնք արվել են այս պահին այլ հրատապ հարցերին լուծում տալու նպատակով։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների համաչափ վարձատրության խնդիր: Ընդգծեց, որ ամենաարդար մոտեցումն է միանգամից և համաչափ բարձրացնել բոլորի աշխատավարձը: Ըստ նրա, սակայն, այս պահին Կառավարությունը կադրային քաղաքականություն հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։

Նազարյանը նաև շեշտեց, որ  եթե նախկինում պաշտոնյան կախյալ վիճակում էր իր  կուսակցությունից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից, այժմ հանրային պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, որը պետք է կախյալ լինի հանրային, թափանցիկ միջոցներից։

«Պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված աշխատանքի վարձատրության հարցը անձնական կամ կուսակցական հարց չէ, սա հանրային հարց է, և հանրությունը պետք է թույլ տա, որ բարձրաստիճան պաշտոնյաների և պետական ողջ համակարգի աշխատողների հարցը լուծել համակարգային, համընդհանուր բարեկեցության հարցի և այլ բարեփոխումները հարատև դարձնելու նպատակով, բայց, իհարկե, համավարակի բարեհաջող ավարտից հետո»,- ասաց նա:

1 lure.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4