September 18, 2021

Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքը. National geographic-ի անդրադարձը հայկական Անիին

«Այս լքված վայրը ժամանակին հազար ու մեկ եկեղեցիների քաղաք էր», այս վերնագրով հեղինակավոր National geographic-ն անդրադարձել է Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի պատմությանը: Հեղինակը գրում է, որ «Անին Հայաստանի մայրաքաղաք հռչակվեց 10-րդ դարում և դարձավ ավելի քան 100.000 մարդու տունը: Քաղաքն այնքան հարուստ էր հոգևոր կառույցներով, որ կոչվում էր 1001 եկեղեցիների քաղաք»:

Հոդվածագիրը նկատել է, որ Անին գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների  խաչմերուկում և ունենալով աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք՝ մշտապես հարձակումների ու արշավանքների թիրախում է եղել: «16-րդ դարում Օսմանյան Թուրքիայի կողմից բռնազավթվելուց հետո Անին մնաց որպես հեռավոր հիշողություն մինչև 1800-ականները, երբ եվրոպացի ճանապարհորդները սկսեցին այցելել միջնադարյան քաղաք»:

Հեղինակը նշում է, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է, և այս փաստը երկրի պատմության առանցքային դրվագներից է: «Հայկական միջնադարյան պետության տարածքը ժամանակին գերազանցում էր այսօրվա Հայաստանի սահմանները: Հին ժամանակներում, սական, հայկական տարածքները գտնվել են պարսիկների, պարթևների, սելևկյանների, հռոմեացիների տիրապետության տակ: Սակայն, բազմաթիվ հնագույն ազգեր կործանվեցին, իսկ հայկական ինքնությունը հաղթեց»:

Հայկական ճարտարապետության պատմության մեջ Անին հայտնի է որպես հոգևոր կառույցների նշանավոր կենտրոն։ «2016 թվականին Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում»: Քաղաքի խաղաղ ավերակները, հայերի համար դարձյալ առանձնահատուկ նշանակություն ունեն, եզրակացնում է հոդվածագիրն ու ամփոփում « Հայոց ցեղասպանությանից հետո Անին ընկալվում է որպես հայի կորուստների ու ապշեցուցիչ համբերատարության հզոր խորհրդանիշ»:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4