September 18, 2021

Թալանվածը կոպեկ առ կոպեկ կվերադարձվի, ոչ մի տեղ չեն փախչի․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին | ՈւՂԻՂ

Ե՞րբ են թալանված գումարները կոպեկ առ կոպեկ վերադարձվելու պետական բյուջե. քաղաքացու հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ այդ գործընթացը հիմա էլ է տեղի ունենում, սակայն ոչ այն չափով, որով կցանկանար երկրի ղեկավարը։

«Այսօր հազարավոր հակակոռուպցիոն-կոռուպցիոն քրեական գործեր են հարուցված։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործերը հնարավորինս արագ հասնեն իրենց լրումին, և որ այդ թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվի։ Ոչ մի տեղ չեն փախչի»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով կառավարման մոդելի մասին հարցին՝ վարչապետը նշեց, որ, իր կարծիքով, խորհրդարանական մոդելը պետք է շարունակվի, կադրային փոփոխություններն էլ բացառված չեն։ Վարչապետը նշեց, որ գոհ չէ ընդհանուր համակարգի աշխատանքից։

«Համակարգի աշխատանքից գոհ չեմ։ Ես ընդհանրապես իմ մասնակցությամբ կատարվող աշխատանքներից սովորաբար գոհ չեմ լինում։ Առաջին հերթին ինքս ինձնից և ուրիշներից պահանջում եմ ավելին։ Հույս ունեմ և համոզված եմ, որ մենք կանենք ավելին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4