
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը չի բացառել, որ կարող է ձեռք բերել Վրաստանի բոլոր նավթագազային խողովակները, այդ թվում՝ Ռուսաստանից Հայաստան գազ տեղափոխող (Հյուսիս–Հարավ) գազամուղը, որը վերջերս հանվել է սեփականաշնորհման ոչ ենթակա օբյեկտների ցանկից։
Այս մասին, AZE.az–ի փոխանցմամբ, հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը։ Նրա խոսքով՝ պետական ընկերությունը հետաքրքրված է Վրաստանի բոլոր խողովակաշարերի շահագործմամբ և կառավարմամբ։
«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հետաքրքրված է Ռուսասանը Հայաստանին կապող գազատարի վրացական հատվածի ձեռքբերմամբ։ Մենք հիմա քննարկում ենք այդ հարցը»,– ասել է նա։
Tert.am
Leave a Reply