June 4, 2020

Արցախում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ

Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցած 15-րդ համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների աղյուսակավորման նախնական արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73 տոկոսը։ Ընտրողների ընդհանուր թիվը 104.348 է, որից քվեարկությանը մասնակցել է 76 728 մարդ։

«Այս թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված թվերի միջև կարող է որոշակի տարբերություն նկատվել»,- նշել է Արզումանյանը։

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2025, կամ 3,5 տոկոսի կողմից քվեաթերթիկները սխալ են լրացվել։ Արզումանյանը ներկայացրել է նախագահի թեկնածուների նախնական աղյուսակավորման տվյալները։

«Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկված ձայների 50+1 տոկոսը, ինչը նշանակում է, որ ԱՀ-ում պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ»,- նշեց Արզումանյանը՝ հավելելով, որ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Ըստ Արզումանյանի ներկայացրած նախնական տվյալների՝ պատկերը հետևյալն է․

  • Բալայան  Քրիստին – 202 ընտրող կամ կողմ քվեարկված քվեաթերթիկների 0,3 տոկոս.
  • Բալասանյան Վիտալի – 10,755 ընտրող կամ 14,7 տոկոս.
  • Ամիրյան Սերգեյ -106 ընտրող կամ 0,2%.
  • Բաբայան Դավիթ – 587 ընտրող – 0,8%.
  • Լալայան Բելլա – 162 ընտրող կամ 0,2%.
  • Հարությունյան Արայիկ – 36,076 ընտրող կամ 49,25%.
  • Խանումյան Հայկ – 962 ընտրող կամ 1․3%.
  • Իշխանյան Դավիթ – 1873 ընտրող կամ 2,56%.
  • Բադասյան Վահան – 743 ընտրող կամ 1%.
  • Մասիս Մայիլյան – 19,360 ընտրող կամ 26,4%.
  • Աշոտ Ղուլյան – 1683 ընտրող կամ 2,3%.
  • Ռուսլան Իսրայելյան – 368 ընտրող կամ 0,5%.
  • Աշոտ Դադայան – 198 ընտրող կամ 0,3%.
  • Պողոսյան Մելսիկ -141 ընտրող կամ 0,2%։

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4