
Խոր վշտով տեղեկացանք կորոնավիրուսի վարակման հետեւանքով մեր հայրենակից Պատրիկ Դեւեջյանի ցավալի մահը:
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակցությունն է հայտնում Դևեջյանի տիկնոջը, որդիներին, հարազատներին եւ ընկերներին:
Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսահայ այն եզակի անհատներից էր, ով երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձրագույն պաշտոններ՝ միշտ կառչած մնաց իր արմատներին եւ անխոնջ ու ժրաջան, անմնացորդ աշխատեց Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ արդարության ու իրավունքների համար:
Նա անմնացորդ ծառայեց ինչպես Ֆրանսիային, այնպես էլ Հայաստանին ու հայությանը: Պատրիկ Դեւեջյանը հանդիսացավ երկու ժողովուրդների բարեկամության անմոռանալի խորհրդանիշներից մեկը:
Հիշատակն անմոռանալի
Եվրոպայի հայերի համագումար
29 մարտ 2020

Leave a Reply