September 30, 2022

Սարգսյանն ու Մեդվեդևը բացեցին Գյումրու Պատվո բլուրը

Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ այսօր բացվեց Գյումրիի Պատվո բլուրը, որտեղ հանգչում են ռուս զինվորների աճյունները։ Բացման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ այն հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ևս մեկ ապացուց է։ Նախագահը հիշեցրեց, որ հենց այս վայրում 155 տարի առաջ հիմնվեց Պատվո բլուրը, որը 19–րդ դարի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ Կարսը ազատագրած և զոհված ռուսական զինվորների հանգրվանն է։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ ռուսական զորքերի մուտքն այս վայրեր իր հետ ազատություն բերեց։ Հայկական կողմն իր հողերն ազատագրելու հարցում ապավինում էր Ռուսաստանի աջակցությանը։ Հայ ազգը ցանկանում էր օր առաջ իր հողերը ազատագրել Օսմանյան Թուրքիայի կայսրությունից։

Սարգսյանն ընդգծեց, որ չկան այնպիսի երկրներ, որ չունեն տարաձայնություններ, սակայն, դրանք պետք է հարթվեն և՛ քաղաքակիրթ ճանապարհով, և՛ երկխոսությունների միջոցով։ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, սակայն, որ այսօր էլ Թուրքիան երկխոսությունների ճանապարհով չի գնում և քաղաքական կամք չցուցաբերեց հայ–թուրքական հարաբերությունները հաստատելու մասով։ 
«Ով չի հիշում պատմությունը, նա չունի ապագա»,– ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ Պատվո բլուրում տեղակայվել է հենց այն ռուս զինվորի հուշարձանը, որը Կարսում թուրքերի կողմից պայթեցվել է։

Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ ռուս–հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում են զարգանում, և դրանք անընդհատ զարգացող հարաբերություններ են։ «Այստեղ միշտ կաճեն թարմ ծաղիկներ, այնքան վառ, որքան մեր երկու երկների բարեկամությունն է»։
Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին երկու երկրների պատմությունը պահպանելու համար։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի կողքին է և պատրաստ է միշտ աջակցել Հարավային Կովկասում խնդիրների լուծմանը։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4