June 6, 2023

Պատրիկ Դևեջյանի վերջին հարցազրույցը՝ «Լուրեր»-ին

2019 թ․ հոկտեմբերի սկզբին ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը բացառիկ հարցազրույց էր տվել «Լուրերին»։ Դևեջյանը պատմել էր, որ առաջին անգամ Հայաստան է այցելել երկրի անկախության հռչակման հաջորդ օրը։ Ֆրանսահայ գործչի խոսքով՝ Ֆրանսիայում հայերը մեծ ազդեցություն ունեն։ 

«Ավելի քան 500․000 հայ է ապրում Ֆրանսիայում, նրանք շատ լավ ներգրավված են Ֆրանսիայի հասարակության մեջ և մեծ դեր ունեն»։

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Ֆրանսահայ ականավոր գործչի մահվան լուրը հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Le Figaro պարբերականը գրում է, որ մարտի 26-ին Թվիթերի միկրոբլոգում Դևեջյանն ինքն էր հայտնել, որ իր մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ 

Պատրիկ Դևեջյանը Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահն էր, 2004 թ․ եղել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար։ Հեղինակ`Նարե Թադևոսյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4