July 14, 2020

Արտակարգ դրության պարետը որոշել է արգելել 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղից արգելված է այդ քաղաքացիների մուտքը Հայաստան:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդեռլանդներ
16. Միացյալ Թագավորություն

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։

Բացի դրանից՝ օտարերկրյա ուղղություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,- նշվում է հայտարարությունում:

ilurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4