October 2, 2023

Տհաճ ֆուտբոլային երեկո Ադրբեջանի համար (վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի Դորտմունդի «Բորուսիա» – «Ղարաբաղ» հանդիպումն ադրբեջանցիներին բազմաթիվ տհաճություններ պատճառեց:

Գլխավորն իհարկե ադրբեջանցիների խոշոր հաշվով պարտությունն էր: Ադրբեջանական թիմը գերմանացիների հետ դիմակայության առաջին խաղում պարտվեց 0:4 հաշվով:

Երկրորդ տհաճությունը պատճառեցին գերմանացի ֆուտբոլասերները, որոնցից մի քանիսը ստադիոն էին եկել հայկական եռագույն դրոշներով:

Երրորդ տհաճությանն ադրբեջանցիները ստիպված եղան դիմանալ 90 րոպե: Գերմանական հեռուստատեսությունը հանդիպման ուղիղ հեռարձակման լուսագրում ադրբեջանական թիմի անվանման փոխարեն նշել էր «Ագդամ»:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4