October 2, 2023

Հայաստանը կարող է տարածաշրջանի սրտային վիրաբուժության կենտրոն լինել

Փոքրիկ Անգելինայի վիրահատությունից հետո «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն ասել է, որ այսուհետ խիստ բարդ վիրահատությունները, որոնք չեն արվում մեր տարածաշրջանի այլ պետություններում, կարելի է իրականացնել Հայաստանում, որովհետև գործ ունենք հաջողված փորձի հետ:

Հիշեցնենք, որ փոքրիկ Անգելինայի՝ ողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց վերոնշյալ բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի՝ իսկապես սխրանքի շնորհիվ։

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս՝ Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց լուման ներդրեցին այս վեհ գործում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ի դեպ, ներկայացվող տեսանյութից բացի, դիտեք նաև Երևանի քաղաքապետարանի պատրաստած տեսանյութը

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4