October 2, 2023

Հայաստանում ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական թեմաները ճգնաժամային արձագանքման համակարգն է եւ Ղրղըզստանը

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Բելառուսի նախագահների մասնակցությամբ Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթաժողովը։ Դրան չի մասնակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, բացելով գագաթաժողովը ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առանձնահատուկ կերպով ողջունել է Ղրղըզստանի ղեկավար Ռոզա Օթունբաեւային, ով առաջին անգամ է մասնակցում ՀԱՊԿ գագաթաժողովին։

Նա կարեւորել է նմանօրինակ հանդիպումների անցկացումը, քանի որ դրանց շրջանակներում «շատ կարեւոր որոշումներ են ընդունվում»։

«Վստահ եմ, որ Հայաստանում գագաթաժողովի աշխատանքը արդյունավետ կլինի։ Որոշումներ կընդունվեն մի շարք հարցերի առնչությամբ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը  եւ ընդգծել նմանօրինակ ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը։ Նրա խոսքով, Հայաստանում ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական թեմաները ճգնաժամային արձագանքման համակարգը եւ Ղրղըզստանն են։ «Կհստակեցվեն նաեւ Մոսկվայում կայանալիք պաշտոնական գագաթաժողովի ժամկետները։ Երեւանում որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ընդունվի»,- հայտարարել է Մեդվեդեւը։

ՀԱՊԿ գոյության ողջ ընթացքում առաջին անգամ օգոստոսի 20-22-ը անդամ-պետությունների ղեկավարների գագաթաժողովը կայանալու է Հայաստանում:

Ինչպես գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գագաթաժողովն անցնելու է վստահության մթնոլորտում: «Դասերը, որ մենք քաղում են ղրղըզական դեպքերից, պետք է բերեն նրան, որ ձեռնարկվեն լրացուցիչ ջանքեր ՀԱՊԿ արդյունավետությունը բարձրացնելու համար»,- ասել է նա:

ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, ստորագրված 1992թ. մայիսի 15-ին: Վրաստանն ու Ադրբեջանը եւս ստորագրել են պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994թ,: 5 տարի անց Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը հրաժարվեցին կրկին ստորագրել պայմանագիրը, եւ մտան ՎՈՒԱՄ-ի մեջ: Արդյունքում, սակայն, Ուզբեկստանը դուրս եկավ ՎՈՒԱՄ-ից եւ 2006թ. վերադարձավ ՀԱՊԿ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4