September 30, 2022

ՀԱՊԿ-ն թույլ չի տա ղրղըզական սցենարի կրկնություն

ՀԱՊԿ-ի այսօրվա հանդիպումը կարեւոր քայլ էր ՀԱՊԿ գոտում անվտանգության ապահովման գործում: Այս մասին ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում էNEWS.am-ի թղթակիցը:

«Երեւանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում շեշտը դրվել է Ղրղըզստանին աջակցելու խնդրի վրա: Մենք վերլուծել ենք այդ գործընթացը, կարծիքներ փոխանակել, մասնավորապես, կապված Ղրղըզստանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ»,- նշել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ հակաճգնաժամային արձագանքման մեխանիզմների ստեղծման հարցը: Նրա խոսքով, կարծիքների փոխանակությունն արդյունավետ է եղել, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: «Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումներն այդ ուղղությամբ»,-ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման հանդիպումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ՀԱՊԿ-ն կբարձրացնեն որակապես նոր մակարդակի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4