October 2, 2023

Եվս մեկ հայրենադարձ ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշտական բնակության համար Ավստրալիայից Հայաստան է տեղափոխվել Չահրոզյանների ընտանիքը: Օդանավակայանում ընտանիքին դիմավորել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Զարեհ Սինանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է դիմավորման մասին պատմող տեսանյութ:

«Եկել եմ Զվարթնոց օդանավակայան նրանց անձամբ դիմավորելու և Հայաստան բարի գալուստ մաղթելու համար»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Գրեգորի և Զեփյուր Չահրոզյանները Հայաստան են տեղափոխվել իրենց 4 որդիների՝ Արեգի, Մասիսի, Սևանի ու Փայլակի հետ: Նրանք շատ ոգևորված են և մեծ սպասումներով են վերադարձել:

«Արդեն քանի տարի է՝ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին: Հեղափոխությունը ուժ տվեց, որ հստակ որոշում կայացնենք: Հայապահպանման միակ ճանապարհը Հայաստան վերադառնալն է: Հայաստան առաջին անգամ ենք գալիս, ում ճանաչում ենք, որ եկել են, պարզապես սիրահարված են մեր երկրին: Ամեն ինչ կանենք, որ մինչև տարվա վերջ երեխաներն զգան, որ Հայաստանում են ծնվել»,-նշել է Զեփյուր Չահրոզյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4