September 30, 2022

Դմիտրի Մեդվեդեւ. ՀԱՊԿ-ն կանխում է տարածաշրջանային մի շարք բացասական գործընթացներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կա, այն տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող իրական կազմակերպություն է՝ իր իրավասություններով։ Այս մասին Հայաստանում օգոստոսի 20-ին ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն կանխում է տարածաշրջանային մի շարք բացասական գործընթացներ։ ՀԱՊԿ-ն կառուցողական ազդեցություն է թողնում սառեցված հակամարտությունների վրա։

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ քննարկվել է նաեւ Ղրղըզստանի իրավիճակը, որից պետք է դասեր քաղել։ «Մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք կնպաստեն Ղրղըզստանի պետականության կազմակերպված ոտքի կանգնելուն: ՀԱՊԿ-ն դեկտեմբերին փոփոխություններ է  պատրաստում իր կանոնադրական փաստաթղթերում, որպեսզի հետագայում կանխի իրավիճակի այնպիսի զարգացումները, ինչպիսիք տեղի ունեցավ Ղրղըզստանում»,-ասել է Մեդվեդեւը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ շոշափվել է հակաճգնաժամային արձագանքման նոր մեխանիզմի հարցը։ Նրա խոսքով, պետք է համակարգն առավել արդյունավետ դարձնել, նոր ինստիտուտներ ստեղծել։

«Մենք պետք է ավելի արագ եւ արդյունավետ գործենք։ Այդ ճանապարհին պետք է վերլուծել ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի փորձը»,- ասել է Մեդվեդեւը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նա ընդգծել է, որ երեւանյան հանդիպումը կառուցողական, հետաքրքիր ու բաց է եղել եւ տեւել է նախատեսվածից երկար։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4