September 30, 2022

Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առջեւ ունեցած պարտավորություններին

Ռուսաստանի դերը, որպես տարածաշրջանում տնտեսական եւ ռազմական առումով ամենահզոր երկիր, խաղաղության եւ կայունության ապահովումն է: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի գործողություները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում: Սակայն, ըստ Մեդվեդեւի, չպետք է մոռանալ նաեւ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորության մասին, որի անդամ են Հայաստանն ու Ռուսաստանը: «Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ՀԱՊԿ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին»,- ընդգծել է Դմիտրի Մեդվեդեւը:  

Նա նկատել է, որ ինքն ամոթ չի զգում այն աշխատանքի համար, որ Ռուսաստանը կատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Մոսկվան չէր ցանկանա 90-ականների իրադարձությունների կրկնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4