October 2, 2023

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Ֆոնդային շուկաները շարունակում են ցնցվել՝ կապված չինական կորոնավիրուսի տարածման լուրերի հետ. համաշխարհային տնտեսության վրա սա ունենալու է երկարաժամկետ բացասական ազդեցություն. հաղորդում է BBC-ին:

Դոլարի արտարժույթն, օրինակ, փետրվարի 28-ին բարձրացել է 1.2 ռուբլով՝ հասնելով 67.19 ռուբլու, իսկ եվրոն արժեր ավելի քան 74.15 ռուբլի: Ռուսական խոշորագույն ընկերությունների գները եւս անկում են ապրել: Փորձագետները ենթադրում են, որ կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա երկարաժամկետ կլինի:

Ներդրողները վաճառում են ռիսկային ակտիվները, այդ թվում՝ նավթը եւ զարգացող երկրների արժույթները: Մշտապես համաշխարհային տնտեսության իրավիճակի կայունության վերաբերյալ մտավախությունների դեպքում են նման ակտիվներն էժանանում: Փոխարենը, ներդրողները սովորաբար գնում են պաշտպանական ակտիվներ, ինչպես՝ ոսկի, ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր:

Փետրվարի 28-ին նաեւ ֆոնդային ինդեքսներն են բացասական միտում ցույց տվել. օրինակ, ՄոսԲիրժայի ինդեքսը նվազել է 4,1% -ով, Brent տեսակի նավթի գինն ընկել է 2.5%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.87 դոլարի:

«Երեկ խոշոր հարված հասցվեց համաշխարհային ֆոնդային շուկաներին»,- գրում են վերլուծաբանները շուկայի ներկայիս իրավիճակի մասին: «Ռոսբանկը» գրում է, որ այս շաբաթ արեւմտյան ցուցանիշների դինամիկան ամենավատն է եղել 2011 թվականից ի վեր: «Մինչեւ անցած շաբաթվա վերջ շուկաներում հույս կար, որ գլոբալ տնտեսության համար կորոնավիրուսի բռնկումը կարճաժամկետ բացասական ազդեցություն կունենա: Հաշվարկը կատարվել է ըստ այն տեղեկության, որ սա երկու-երեք ամսվա պատմություն է լինելու, որից հետո իրավիճակը կվերցվի վերահսկողության տակ: Բայց ներկայիս իրադարձությունների ֆոնին մենք կարող ենք ենթադրել, որ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա ոչ թե երկու կամ երեք ամիս է, այլ՝ առնվազն վեց ամիս, ինչը բոլորովին այլ պայմաններ է ստեղծում համաշխարհային տնտեսության համար», – նշել է БКС ֆինանսական խմբի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Տիխոմիրովը:

«Տարածաշրջան» ներդրումային ընկերության վերլուծական բաժնի տնօրեն Վալերի Վայսբերգը նշել է, որ եթե առաջիկա օրերին Չինաստանի իշխանությունները հայտարարեն կարանտինի թուլացման մասին, ապա դա մասամբ կմեղմի այս բացասական ազդեցությունը, թեպետ, քիչ է հավանական, որ Չինաստանի տնտեսությունը մարտ ամսին կարողանա աշխատել լիարժեք ծանրաբեռնվածությամբ: «Շուկան սկսեց անկում ապրել, եւ այս մակարդակում արագ շրջադարձ ակնկալել հնարավոր չէ: Օրինակ՝ ՄոսԲիրժայի կայքում չկա որեւէ գրություն, որը ցուցանիշի աճ ունենա»,- նշել է տնտեսագետը:

Տնտեսագետներն արդեն սկսել են վերանայել գլոբալ տնտեսական աճի կանխատեսումները: Երեկ Bank of America –ն իջեցրել է համաշխարհային ՀՆԱ աճի իր կանխատեսումը`2,8%-ի, ինչն ամենացածրն է 2009 թվականից մինչ օրս: Բանկի զեկույցում նշվում է, որ կանխատեսման վերանայման պատճառը կորոնավիրուսների հետ կապված ցնցումն է: Դրա հետեւանքով առաջին եռամսյակում կտրուկ դանդաղելու է Չինաստանի տնտեսությունը, եւ խնդիրներ են լինելու մատակարարման ցանցի եւ ամբողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտի հետ կապված: Բանկը կանխատեսում է բացասական ազդեցություն ԱՄՆ տնտեսության եւ եվրագոտու համար: «Թաքնվելու տեղ չկա»,- գրում են զեկույցի հեղինակները:

Կարմեն Մարտիրոսյան

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4