June 5, 2023

Կուզեի, որ Հայաստան չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին. Սարյանը՝ 140 տարեկան

Այսօր գեղանկարիչ, նորագույն շրջանի հայ գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է:

Հայաստանի ազգային պատկերասրահը Ֆեյսբուքի էջում կիսվել է վարպետի` 1924 թվականի «Կեսօրյա անդորր» նկարով ու կից գրառում կատարել. 

«Կուզեի, որ Հայաստան չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4