April 5, 2020

Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել

Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել: Այս մասին ուկրաինական 1+1 հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Ես ուզում եմ ձեզ ասել. Կորոնավիրուսի դեմ լավագույն դեղամիջոցը սոխ, սալը եւ սխտորն են»,- ասել է նա՝ պատասխանելով երկրում դեղատների քանակի եւ պաշտպանիչ դիմակների բացակայության մասին հարցին:

Նրա խոսքով՝ պետությունը պետք է վերահսկողություն սահմանի դեղամիջոցների բաշխման վրա: «Մենք այժմ զբաղվում ենք այս խնդրով, սակայն դիմադրությունը շատ ուժեղ է, քանի որ դրա հաշվին մարդիկ մեծ գումարներ են վաստակում»,- ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին Ուկրաինան կսկսի ստուգել Ռուսաստանից ժամանած անձանց ջերմությունը:

Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,7 հազար մարդ, 2,8 հազարը մահացել է, 36,6 հազարը՝ ապաքինվել: Չինաստանից բացի՝ վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի ավելի քան 50 երկրներում:

news.am 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4