March 2, 2021

Ադրբեջանի ցինիզմը սահմաններ չունի. Բաքվի հայկական եկեղեցին կվերածվի «Խոջալուի թանգարանի»

Ադրբեջանի իշխանությունները որոշել են Բաքվի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին վերածել «Խոջալուի թանգարանի»: Եկեղեցին անգործության է մատնել 1990-ի հունվարին Բաքվի հայերի ջարդերից հետո, երբ սպանվեցին հարյուրավոր անմեղ մարդիկ, հայ բնակչությունն ամբողջովին վտարվեց: Եկեղեցին հրկիզվել է, խաչը՝ հեռացվել, բայց19-րդ դարի տաճարը չոչնչացվեց, քանի որ գտնվում է Բաքվի կենտրոնում, և միջազգային կազմակերպությունները չէին կարող անտարբերության մատնել եկեղեցու ոչնչացումը: Մինչդեռ Ադրբեջանի ամբողջ տարածքում ակտիվորեն ոչնչացվեցին հայկական եկեղեցիները, գերեզմանատներն ու մշակութային այլ հուշարձաններ:

Եվ հիմա Բաքուն որոշել է քրիստոնեական եկեղեցին վերածել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության»՝ կեղծ պատմության, սադրանքների և հայերի հանդեպ ատելության թանգարանի:

Այս որոշումը հատկապես ցինիկ է այն առումով, որ Ադրբեջանի առաջին տիկին և «կես դրույքով» փոխնախագահ Մեհրիբան Ալիևան վերջերս արժանացավ պապական ասպետական բարձրագույն օրդեններից մեկին՝ Մեծ խաչի տիկնայք Պիուս IX շքանշանին: Այն շնորհվում է եկեղեցուն և հասարակությանը մատուցած ծառայությունների համար:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4