April 2, 2020

Արա Շահվերդյանը, Ռոբերտ Բեգլարյանը՝ Իրանի խորհրդարանի պատգամավորներ

Իրանում դեռ հաշվում են ուրբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների ձայները: Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, որը ստացել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես որ, նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը: 

Այս տեղեկությունն «Արմենպրեսին» հայտնել է Շահվերդյանի շտաբի պետ Րաֆֆի Փիրումյանը:

«Երկրորդ փուլ անցկացվելու են այն ընտրատարածքներում, որտեղ որևէ թեկնածու 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել: Իրանի Մեջլիսն ունի 290 տեղ, որից 5-ը՝ ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը»,- հայտնել է Շահվերդյանը:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն էր, որից 30 միլիոնը տղամարդիկ էին, իսկ 28 միլիոնը՝ կանայք: 3 միլիոն քաղաքացի էլ ընտրություններին մասնակցում էր առաջին անգամ:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4