September 28, 2020

Բնապահպանության տեսչական մարմինը 2019-ին իրավապահներին է ուղարկել 820 նյութ. շրջակա միջավայրին վնասը՝ 1.485 մլրդ դրամ

Տեսչական մարմինը կարեւորելով տնտեսավարող սուբյեկտների եւ հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու հնարավոր խախտումների կանխարգելումը Երեւան քաղաքում ու ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցել են 80-ից ավել տնտեսավարող սուբյեկտների,  17 հասարակական կազմակերպությունների,  3 որսորդական միավորումների, 10 կոմունալ ծառայություն ՀՈԱԿ–ների, 15 ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների եւ/կամ ներկայացուցիչներ, հանդիպումների ընթացքում տրամադրվել են նաեւ տեղեկատվական-խորհրդատվական նյութեր ու բուկլետներ։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում առաջին անգամ ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության արտադրության «ВЗЛЕТ» ապրանքային նշանի շարժական ուլտրաձայնային հոսքաչափ, որի հետագա շահագործման արդյունքում կիրականացվի առավել ճշգրիտ հաշվառում ճնշումային փակ խողովակաշարերով ջրառ իրականացնող տնտեսավարողների կողմից ջրօգտագործման ծավալների եւ պետական բյուջե փաստացի վճարների չափերի հաշվարկման համար։ Ինչպես նաեւ առանց ջրաչափական սարքերի ջրօգտագործող տնտեսավարողների նկատմամբ կհաշվարկվեն ջրօգտագործման թույլտվության ծավալների գերազանցման մասով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, փոխոխություններ են կատարվել Տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերում, նաեւ ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման եւ  ջրերի հաշվառման այլընտրանքային կարգերում:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը հաստատել է 2020 թվականի գործունեության եւ իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը։

Գործարկվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կայք էջը եւ թեժ գծի 119 հեռախոսահամարը։

ՀՀ վարչապետի հանձնարարականների, պետական այլ մարմիններից ստացված գրությունների, դիմում-բողոքների եւ այլ հիմքերով Տեսչական մարմինը վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու եւ հանրային շահերը պաշտպանելու նպատակով իրականացրել է թվով 160 ստուգում։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով բնապահպանության եւ ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում արձանագրվել է թվով 1863 իրավախախտում, վարչական տույժի են ենթարկվել 914 անձ։

2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Պետական բյուջե է մուտքագրվել 512.349.241 ՀՀ դրամ:

Շարունակվում է նաեւ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, 2019 թվականի ընթացքում նրանց ուղարկված նյութերի թիվն հասել է 820-ի՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել՝ 1.485.809.280 ՀՀ դրամ։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4