June 6, 2023

Հետահայաց. ինչպե՞ս հրապարակայնացվեց Ինքնորոշման շարժումը

Այս մի փետրվարի 20-ն էլ անցյալ դարձավ, բայց 88-ի Համաժողովրդական շարժման ակտիվիստները ամենայն մանրամասնությամբ դեռ երկար կհիշեն, թե ինչպես հնարավոր եղավ «չարիքի կայսրություն» անվանված պետության մեջ նման հուժկու Շարժում սկսել:

Մանրամասները դիտեք տեսանյութում:  

Արցախում նշել են Վերածննդի օրը

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988թ. փետրվարի 20-ին որոշում կայացրեց Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին:

«Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին ժողովրդական պատգամավորների ելույթները՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց, ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորն ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»,- նշված էր որոշման մեջ:

Այս քայլը բուռն արձագանք գտավ ամբողջ աշխարհում: Հայաստանում և Արցախում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ՝ ի պաշտպանություն վերամիավորման: Ադրբեջանը սրան պատասխանեց Սումգայիթի կոտորածներով, ապա  նաև՝ լայնածավալ պատերազմով:

Սակայն, 1991թ. հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 1994թ. մայիսին զինադադարի պայմանագրով դադարեցվեցին ռազմական գործողությունները մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից` Ադրբեջանի միջև: 

Դիտեք նաև տեսանյութը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4