September 21, 2020

Դանիայի Թագավորությունում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել

Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 18-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բերթել Հարդերի, Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի և Արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների հետ:

Դանիայի խորհրդարանի պատգամավորների խնդրանքով հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում սկիզբ առած բարեփոխումներն ու Թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ձեռքբերումները: Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և տարածաշրջանային խնդիրներին:

Դանիական կողմը խոստացել է օժանդակություն ցուցաբերել ժողովրդավարական ձեռբերումներն ամրապնդելու՝ Հայաստանի Հանրապետության ջանքերին:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4