September 25, 2023

Թուրքիան լրացուցիչ զորախմբեր է ուղարկում Իդլիբ

Թուրքիան լրացուցիչ զորախմբեր է ուղարկում Իդլիբ: Անկարան Սիրիայի թեժ շրջանում ուժ կկիրառի հրադադարը խախտողների, ինչպես նաև «արմատականների» դեմ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Մենք լրացուցիչ զորախմբեր ենք ուղարկում Իդլիբ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու և շրջանում վերահսկողությունն ապահովելու համար: Ռազմական ուժ կկիրառենք նրանց դեմ, ովքեր խախտում են զինադադարի ռեժիմը»,- ասել է նա:

Վերջին 10 օրվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները զորախմբեր են ուղարկում թուրք-սիրիական սահման և Իդլիբ: Տարածաշրջանային փորձագետների հավաստմամբ՝ վերջին օրերին աննախադեպ քանակությամբ զինտեխնիկա է տեղափոխվել:

Հեղինակ`Մարի Կոստանյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4