February 24, 2020

Թուրքական բանակը դուրս Սիրիայից:

Եվրոպայի Հայերի Համագումարը խստիվ դատապարտում է Թուրքական ֆաշիստական ռեժիմի անմարդկային ոտնձգությունները եւ ագրեսիան  Սիրիայում եւ Լիբիայում:

Էրդողանի զավթողական քաղաքականությունը եւ Սիրիայի տարածքների նկատմամբ նրա նկրտումները շարունակությունն են նրա որդեգրած նեոօսմանական ոճրագործ քաղաքականության, որ նա սահուն կերպով աշխարհի հզորագույն երկրների մեղսակից թողտվությամբ  առաջ է մղում:

 Կոչ ենք անում, քանի ուշ չէ, դատապարտել եւ կասեցնել թուրքական զավթողական բանակի  առաջխաղացումը եւ թույլ չտալ հետագա մարդկային ճակատագրերի հետ խաղարկությունները:

Սիրիայի ինքնիշխանության եւ երկրի տարածքների ամբողջական վերականգնումը այլընտրանք չունի, հարկավոր է , որ դա կատարվի հնարավորինս առանց արյունահեղությունների եւ կոտորածների:  

Անպատիժ մնացած ցեղասպան պետությունների ժառանգորդները միշտ էլ սպասել ու սպասում են հարմար պահի՝ կրկնելու մարդկության դեմ կատարած իրենց ոճրագործությունները՝ հանուն իրենց սին, ցեղային ու ազգայնական հակամարդկային նպատակների: Նման պետությունները ի վերջո պիտի հասկանան որ մոլորակի վրա այլեւս տեղ չունեն:

Եվրոպայի Հայերի Համագումար

12 փետրվար 2020

Շվեդիա

contact@aaeurop.com

aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4