October 2, 2023

Ասադի բանակն ամողջովին վերահսկում է Հալեպ-Դամասկոս մայրուղին. Սիրիան այսօր

Սիրիայի արաբական բանակն ու դաշնակից ուժերը, DamaskNews-ի փոխանցմամբ, օդային հարվածներ են հասցրել Հալեպի Հրեյթան բնակավայրում գտնվող ջիհադիստների ռազմական օբյեկտներին:  Զոհերի ու կորուստների մասին չի հաղորդվում:

Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հերթական անգամ տվյալներ հրապարակեց օրվա ընթացքում Սիրիա վերադարձած փախստականների թվաքանակի վերաբերյալ: Հաղորդվում է, որ փեըրվարի 8-ին 778 փախստականներ են վերադարձել Սիրիա, որոնք տեղավորվել են Դարաայի համեմատաբար խաղաղ նահանգում:

Շաբաթ առավոտյան Հալեպ-Դամասկոս մայրուղու վրա միմյանց են հանդիպել Իդլիբից և Հալեպից դեմ հանդիման շարժվող կառավարական ուժերի երկու զորամիավորումները:  

Al Mayadeen հեռուստաալիքը փոխանցմամբ՝ մեկ օրից էլ քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի այս մայրուղուն մոտ եղող Թել Իս շրջանն իր 16 գյուղերով լիովին ազատագրվեր ջիհադականներից: Բայց ամենակարևորն, իհարկե, Ալ-Էիս ռազմավարական բնակավայրի ազատագրումն է եղել փետրվարի 8-ին, ինչը նշանակում է, որ բոլոր կողմերից բացվել է նաև փոքր-ինչ հեռու ընկած Աբու-Դուհուր ռազմական ավիաբազա տանող ճանապարհը:

Այսպիսով, SANA-ի փոխանցմամբ, կառավարական բանակն այս հատվածում ավարտել է Հանրապետության ԶՈՒ հրամանատարության կողմից սահմանված առաջադրանքը, ինչը հնարավորություն է տվել վերականգնելու վերահսկողությունը երկրի հյուսիսն ու հարավը միացնող ողջ մայրուղու երկայնքով, որը 432 կմ է:

Սա իսկապես խոշոր հաղթանակ էր, որովհետև տրանսպորտային այս զարկերակը Դամասկոսը կապում է հյուսիսում գտնվող արդյունաբերական տարածքների և երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի հետ:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4