September 21, 2020

Թուրքիան մեծ քանակությամբ զինտեխնիկա եւ հատուկ ջոկատայիններ է տեղակայել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում

Փետրվարի 7-ին Իդլիբ նահանգի՝ սիրիական ապստամբների կողմից վերահսկվող  տարածք է ժամանել թուրքական զինտեխնիկայի նոր շարասյունը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Թուրքիան նաեւ մեծ թվով կենդանի ուժ է տեղակայում սիրիական նահանգում: Մասնավորապես, Anadolu գործակալությունը հայտնում է, որ Իդլիբում տեղակայվել են թուրքական բանակի հատուկ նշանակության զինվորները:

Սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած դիտորդների խոսքով ՝ թուրքական զորախմբերը ժամանել են Սերաքիբ բնակավարից դեպի արեւմուտք գտնվող տարածք: Այս շաբաթվա սկզբին Սիրիայի կառավարական ուժերը կարողացան քաղաքն իրենց վերահսկողության տակ վերցնել:

Սերաքիբը կարեւոր ստրատեգիական նշանակություն ունի, քանի որ տեղակայված է 2  հիմնական ավտոմայրուղիների խաչմերուկում, որոնցից մեկը կապում է Դամասկոսը հյուսիսի, իսկ մյուսը՝ երկրի արեւմտյան հատվածը արեւելյանի հետ:

Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում արդեն մի քանի օր է՝ հարձակողական գործողություններ  են իրականացնում:

Իդլիբում իրենց դրքերն ամրապնդելուց հետո Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը։ Կրակը բացվել է թուրքական այն դիտակետերից, որոնք մոտ են Սերաքիբին։  Նշվում է, որ այդտեղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի եւ ընդդիմադիր զինյալների միջև բախումներ են եղել։ Թուրքական ուժերը փորձել են նման կերպ զսպել Սիրիայի բանակին եւ պաշտպանել Իդլիբում իրենց դիտակետերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետեւանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրա, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ավելի ուշ հայտարարել է, որ իրենք սպասում են Ռուսաստանից զինվորական պատվիրակության ժամանմանը։ Նրանք Թուրքիա են մեկնելու՝ Իդլիբի շուրջ իրավիճակի քննարկման համար:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4