September 25, 2020

Թաներ Աքչամի «Սպանելու հրամաններ» գրքի շնորհանդեսը Փարիզում

Փարիզում տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանելու հրամաններ» գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնատան Լաքոտը: «Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին և մասնակցել նրա հեղինակած «Սպանության պատվերները – Հայաստան 1915» շնորհանդեսին: Գրքում ներկայացված են պատմաբանի վերջին հետազոտությունները, որոնք հաստատում են օսմանյան փաստաթղթերի իսկությունը և վկայում են Հայոց ցեղասպանությանը հանգեցրած պետական ​​քաղաքականության մասին»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը Ֆեյսբուքի էջում: Թուրք պատմաբանն իր հերթին գրել է, որ Ժոնատան Լաքոտին հանդիպել է 2018 թվականին Երևանում, որտեղ ընկերական ջերմ միջավայրում հրաշալի երեկո են ունեցել:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4