February 28, 2020

Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում: «Արմենպրես»ի հաղորդմամբ «Mmassispost»-ը տեղեկացնում է, որ աստղը տրվել է Անդիի՝ շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով:

Անդի Մադաթյանն Իրանից ԱՄՆ տեղափոխվել է 1970 թվականին: Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից, երբ հանդես եկավ Անդի և Քուրոս դուետով։ 1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկում է 4 ալբոմ: Հետագայում Անդին սկսում է մեներգչի կարիերան:  Հետագայում Անդին լույս է ընծայել 15 ալբոմ, ներառյալ «And My Heart…» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:

Այժմ երգիչն աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում՝ դառնալով իրանական առաջին արվեստագետը, ում անունը նշված է ծառուղում։ 63-ամյա միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։ Անդին նշել է, որ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4