January 19, 2020

Հունվարի 13-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը

Աշխարհի մի շարք երկրներում, ավանդույթի համաձայն, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է հին տոմարով Նոր տարին: Հին տոմարով Նոր տարին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է որպես Տիրոջ անվանակոչության օր: Հունվարի 13-ին Հայաստանի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում:

Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Հուլիոս կայսեր սահմանած Հուլյան տոմարից հետո նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարից: Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների, ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների օգնությամբ հաստատել է նոր տոմարը:

Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի ծննդից ութ օր հետո: Ծննդյան ութերորդ օրը Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, մանկանը տանում են տաճար, հրեական օրենքի համաձայն թլպատում Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի ձեռքով, և անունն էլ դնում Հիսուս: Հրեաներ սովորություն ունեին արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլպատել, որպեսզի նրանք ստանան  աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև մանկան անվանակոչությունը:

Հիշեցնենք, որ  անվանակոչության տոնի նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4