
Թուրքիայի Մարդինի նահանգում ձերբակալված ասորի քահանա Սեֆեր Բոլիչերին դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, թուրքական զինուժը Մարդինի 3 գոյւղերում իրականացրած գործողությունների ժամանակ ձերբակալել է 10 անձի, այդ թվում Մարդինի ասորական Մոր Յակուբ եկեղեցու հոգեւորական Սեֆեր Բոլիչերին։
Ավելի ուշ ձերբակալվածները տարվել են դատարան, որտեղ նրանցից 7–ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։
Ասորի քահանան մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» օժանադակելու մեջ։
1in.am
Leave a Reply