June 6, 2023

Իրան-Հայաստան առևտուրն աճում է. Յարիջանյանի հարցազրույցը IRNA-ին

Armenia Flag

Իրանի և ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա: Այս մասին IRNA-ին հետ հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրի պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը:

«Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,- ասել է Յարիջանյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Յարիջանյանը նշել է, որ հիմա իրանական արտադրանքը ավելի էժան է, քան նմանատիպ թուրքականը, ինչն Իրանին հայկական շուկայում մրցակցային առավելություն է տալիս:

Յարիջանյանը նշել է, որ Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, մինչդեռ Հայաստանը Իրանից ներկրում է պոլիմերային հումք, մեքենաներ, արդյունաբերական գազ և կաշվե իրեր: Յարիջանյանի խոսքով՝ առևտրականները դեռ չեն սովորել արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի գաղափարին, և ինքը հույս ունի, որ այս գործարքի ընդլայնմամբ ավելի շատ իրանցի առևտրականներ են ներգրավվելու հայկական շուկա:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4